«Իմ միջնորդությունը որևէ ձևով չի եղել». Ալեն Սիմոնյանը` ԱԱԾ պետի նշանակման մասին

ԱԺ «Ելք» խմբակցության նորընտիր պատգամավոր Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ չի միջնորդել ԱԱԾ պետի պաշտոնում Արթուր Վանեցյանի նշանակման համար:

«ԱԱԾ պետին նշանակել է վարչապետը: ԱԱԾ պետին ես ճանաչում եմ 15 տարեկանից և, ներեցեք, ես 15 տարեկանում չգիտեի, որ ես պատգամավոր եմ լինելու, իսկ ինքը, ենթադրում եմ, չգիտեր, որ ԱԱԾ աշխատակից է լինելու: Ես իրեն գիտեմ որպես լավ սպա և միայն ուրախ եմ, որ ընտրությունը կանգնեց իր վրա: Իսկ իմ միջնորդությունը որևէ ձևով չի եղել»,- ասաց Ա.Սիմոնյանը:

Տեսանյութեր

Լրահոս