Բաժիններ՝

«Ընդհանրապես ոչնչից չեմ վախենում». Միհրան Պողոսյանը` օֆշորի գործի վերաբացման մասին

«Ընդհանրապես չեմ վախենում ոչնչից, որովհետև ապրել եմ էնպես, ինչպես գտել եմ ճիշտ, ապրել եմ իմ խղճի և իմ դաստիարակության համաձայն: Ինչ վերաբերում է ձեր բարձրացրած հարցին, ես նորից եմ ասում` ինքս հանգամանորեն բազմիցս պատասխանել եմ այդ հարցերին, և երբ որ չկա ինչ-որ բան, որից դու մտահոգված ես, որը ժամանակի ընթացքում ծածկված է եղել, ապա մտածելու շատ բան չկա: Մենք դրա մասին խոսել ենք, ես դրա մասին ասել եմ բացարձակպես այն, ինչ եղել է միշտ: Շատ ուրախ կլինեմ, որ վերաբացվի գործը, որ մեկ անգամ ևս համոզմունք ապրի մեր հասարակությունը, որ էն ինչ ժամանակի ընթացքում ես ասել եմ, դա միայն եղել է ճշմարտություն»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը` ի պատասխան հարցի, թե հնարավո՞ր է օֆշորի գործը վերաբացվի և նոր բացահայտումներ լինեն, արդյոք նա չի՞ վախենում ճաղերի երտևում հայտնվելուց:

Ըստ նրա` իրավապահ մարմինները բացահայտել են բոլոր՝ հայտնի և անհայտ «անկյունները»: Մ Պողոսյանը նշեց, որ իրավապահներն իր հետ կապ չեն հաստատել, այդ հարցով զանգեր չեն եղել, բայց ինքը պատրաստ է և բաց:

Նա տարակուսեց, թե ինչից պետք է վախենա, և հավելեց, որ այն, ինչ հնարավոր էր բացահայտվել, վաղուց արդեն բացահայտվել է և ինքն այդ հարցով ավելացնելու բան չունի:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել էր, որ հնարավոր է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի օֆշորային գործը վերաբացվի:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս