Բաժիններ՝

Միգրացիոն պետական ծառայությունը պարզաբանում է՝ պարտավոր են տրամադրել ապաստան հայցողի վկայական

168.am-ն այսօր հրապարակել էր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հաղորդագրությունը՝ «ՌԴ իրավապահների կողմից հետապնդվող Ուկրաինայի քաղաքացուն Հայաստանում ապաստան հայցողի վկայական են տրամադրել» վերնագրով, որում մասնավորապես նշվել է, թե ՀՀ Միգրացիոն ծառայությունը Ուկրաինայի քաղաքացի Բոգդան Կալիուսսկիին (նախկին անունը՝ Մաքսիմ Բայդակ) ապաստան հայցողի վկայական է տրամադրել՝ նրա դիմումի համաձայն: Այս կապակցությամբ ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայությունը` պարզաբանում է.

«ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայությունը` որպես միգրացիայի հարցերով լիազոր պետական մարմին, ՀՀ-ում ապաստան հայցող ցանկացած օտարերկրացու (այդ թվում նաև քրեակատարողական հիմնարկներում գտնվող) պարտավոր է տրամադրել ապաստան հայցողի վկայական: Այս պահանջը սահմանված է «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031