Ակցիային ջեբկիրնե՞ր են մասնակցել. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երեկ կառավարության հերթական նիստից առաջ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող մի խումբ քաղաքացիների հետ:

Մինչ քաղաքացիները ներկայացնում էին իրենց բողոքները, իսկ կառավարության աշխատակազմի ղեկավար Ալեքսանդր Ղազարյանն ընդունում էր նամակները, ակցիան նկարահանող օպերատորներից մեկը նկատեց, որ անհետացել է իր դրամապանակը:

Իր աշխատանքները կատարող օպերատորի համար զարմանալին այն հանգամանքն էր, որ գրպանահատները նրա դրամապանակը հանել էին, ոչ թե հետևում գտնվող, այլ առջևի գրպանից,որը ուղղակի անհնար էր: Փաստորեն գողերը իրենց մասնագիտական հմտությունները ցուցադրելու համար գտել են նոր շրջանակներ և հայտնվում են այնտեղ, որտեղ իրենց չէին սպասում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս