Թեստ. սիրո՞ւմ եք ինքներդ ձեզ
Թեստ, որը կօգնի հասկանալ՝ սիրո՞ւմ եք ձեզ, թե՞ ոչ։ Econet.ru-ն ներկայացրել է հոգեբան Վալենտինա Մոսկալենկոյի առաջարկած թեստը։
«Այո» կամ «ոչ» պատասխանեք հետևյալ հարցերին։
- Ընդունո՞ւմ եք ձեզ այնպիսին, ինչպիսին իրականում կաք։
- Կարծում եք, որ անհաջողությունները հետևո՞ւմ են ձեզ։
- Ձեր քայլերը համաձայնեցնո՞ւմ եք շրջապատի կարծիքի հետ։
- Սովորություն ունե՞ք հիշելու նախկինում եղած խոսակցություններն ու իրավիճակները՝ հասկանալու համար՝ ինչ քայլեր կձեռնարկեին այլ անձինք այդ իրավիճակում։
- Շփոթվո՞ւմ եք, երբ ձեզ գովում են ձեր ներկայությամբ։
- Կարո՞ղ եք երկար ժամանակ միայնակ լինել։
- Զգո՞ւմ եք ակնհայտ կապվածություն նյութական դրության և հոգեվիճակի միջև։
- Հաճա՞խ եք վախենում, որ տեղի կունենա ամենավատը։
- Ձեզ համար դժվա՞ր է արտահայտել զգացմունքները։
- Կարո՞ղ եք հանգիստ հակադարձել և արտահայտել ձեր կարծիքը՝ ընտանիքում կամ աշխատավայրում գերակայող կարծիքի առկայության դեպքում։
2-9-րդ հարցերին յուրաքանչյուր «ոչ» պատասխանի համար ստանում եք 5 միավոր, «այո» պատասխանի համար՝ 0։
1 և 10-րդ հարցերին «այո» պատասխանի համար ստանում եք՝ 5, «ոչ» պատասխանի համար՝ 0 միավոր։
Արդյունքներ
35-50 միավոր։ Սիրում եք ձեզ, ինչը նշանակում է, որ սիրում եք նաև մյուսներին, ինչի շնորհիվ դրական էներգիա եք ստանում մարդկանցից։ Կարողանում եք գնահատել մյուսների արժանիքները, ձերը՝ ևս։ Դա ձեզ համառություն է հաղորդում, պաշտպանում ծայրահեղություններից մարդկանց հետ հարաբերություններում։
15-30 միավոր։ Չափից շատ ուշադրություն եք հատկացնում սեփական թուլություններին, իսկ կարողություններն ամբողջությամբ չեք օգտագործում։ Լինում են պահեր, երբ անբարյացակամ եք նույնիսկ սեփական անձի հանդեպ։ Այդ ժամանակ ձեզ համար դժվար է շեղվել սեփական անձից, հետևաբար՝ ուշադրություն և սեր նվիրել մարդկանց, պատասխան կապվածություն ստանալ։
0-10 միավոր։ Չեք սիրում ձեզ։ Գրեթե միշտ սպասում եք, որ ձեզ հետ որևէ վատ բան կպատահի, և հաճախ այդ սպասումներն իրականանում են։ Լինում են պահեր, երբ ատում եք ձեզ։ Այդ պահերին սխալ քայլեր եք անում, սխալ որոշումներ կայացնում։ Այսպիսի քայլերից մեկը կարող է լինել ինքնազոհողությամբ, առանց սահմանի ծառայելը մտերիմներին։
Չզարմանաք, եթե մի օր ձեզ մերժեն, ինչը շատ ցավոտ կլինի։ Երբեք ուշ չէ խոստովանել, որ խնդիրը հենց դուք եք։ Ժամանակն է ինքներդ ձեզ ազատել չափից շատ խնամակալությունից և ուշադրություն դարձնել սեփական հետաքրքրություններին։ Եթե կարողանաք անել դա, կզգաք, որ ձեզ համար շնչելն ավելի է հեշտացել։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը