«ԵՄ-ի գագաթնաժողովը որոշեց պաշտպանել Իրանի հետ կնքված գործարքը». Մակրոն
ԵՄ-ի գագաթնաժողովի մասնակիցները որոշում են ընդունել պաշտպանել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ գործարքը եւ եվրոպական ձեռնարկությունները պաշտպանել ԱՄՆ-ի գործողություններից:
Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ մայիսի 17-ին ժամանելով Սոֆիա՝ մասնակցելու ԵՄ-Արեւմտյան Բալկաններ գագաթնաժողովին:
Մայիսի 16-ին ԵՄ-ի երկրների ղեկավարներն աշխատանքային ընթրիքի ընթացքում քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրադրությունը:
«Մենք բովանդակալից քննարկում ունեցանք Իրանի շուրջ: 2015 թվականի միջուկային համաձայնագիրը խաղաղության ու անվտանգության կարեւոր բաղադրիչ է տարածաշրջանում, եւ մենք որոշել են այն պաշտպանել՝ ինչպիսին էլ որ լինի ԱՄՆ-ի որոշումը: Մենք խոստացել ենք ձեռնարկել քաղաքական միջոցներ, որոնք մեր ձեռնարկություններին թույլ կտան մնալ Իրանում»,-ասել է նա:
Ֆրանսիայի նախագահը նաեւ կարծիք է հայտնել, որ Իրանի հետ միջուկային գործարքն անհրաժեշտ է լրացնել եւ ընդլայնել, որպեսզի այն ներառի հրթիռային խնդրի լուծման ուղիները եւ տարածաշրջանում Իրանի դերին վերաբերող հարցերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: