Բաժիններ՝

Պատահար «Հայոց Օջախ» ռեստորանի մոտ

Մայիսի 17-ին՝ ժամը 00:28-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհին՝ «Հայոց Օջախ» ռեստորանի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 64-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդը՝ Զ. Տ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրյա արգելապատնեշին: Պատահարի հետևանքով տեղի է ունեցել վառելիքի արտահոսք:

Փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս