Ալեն Սիմոնյան. «Կամ Տարոն Մարգարյանը լքել է Երևանի քաղաքապետարանի շենքը կամ նա շենք մուտք չի գործել. aravot.am
Քիչ առաջ Երևանի քաղաքապետարան եկավ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության նախկին անդամ, ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը: aravot.am-ի փոխանցմամբ՝ մինչ այդ նա մի կողմ կանչեց «Իրավունքի ուժ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության համահիմնադիր Արման Ղարիբյանին և ինչ-որ բան խոսեց նրա հետ:
Այնուհետև Ալեն Սիմոնյանը մուտք գործեց Տարոն Մարգարյանի սենյակ: Դուրս եկավ և հայտարարեց. «Կամ Տարոն Մարգարյանը լքել է Երևանի քաղաքապետարանի շենքը կամ նա շենք մուտք չի գործել»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: