Մեծ որովայն. ինչու է առաջանում, և ինչպես ազատվել «սթրեսի» որովայնից

Որովայնի հատվածում ճարպի կուտակումը մեծամասամբ սխալ սնվելու հետևանք է: Estet-portal.com-ի հաղորդմամբ՝ սննդակարգը որովայնի հատվածում ավելորդ ճարպերի կուտակման միակ պատճառը չէ: Կորտիզոլ հորմոնը մեծ քանակով արտադրվում է սթրեսային իրավիճակներում և կարող է հանգեցնել ճարպերի կուտակման:

Հաճախակի սթրեսը հանգեցնում է մի շարք խնդիրների.

  • քաշի ավելացում
  • ճարպակալում
  • դիաբետ
  • արյան մեջ շաքարի մակարդակի անհավասարակշռություն
  • իմունային համակարգի ճնշում
  • անքնություն
  • քրոնիկ հոգնածության սինդրոմ
  • վահանաձև գեղձի աշխատանքի խանգարում
  • դեպրեսիա
  • վերարտադրողական առողջության խնդիրներ
  • սիրտ-անոթային հիվանդություններ:

Կորտիզոլի՝ մշտապես բարձր մակարդակը հանգեցնում է ճարպերի կուտակման, հատկապես՝ որովայնի հատվածում: Ինսուլինի նկատմամբ կայունությունը խանգարում է պահպանել առողջ քաշը. եթե բջիջներն անհրաժեշտ քանակով գլյուկոզա չեն ստանում, ուղեղը տրամաբանական որոշում է կայացնում՝ ավելի շատ, ընդ որում, կալորիական մթերք օգտագործել, ինչը հանգեցնում է քաշի ավելացման: Կորտիզոլն ազդում է նաև որոշակի մթերք օգտագործելու ցանկության և ախորժակի վրա՝ ազդելով այլ հորմոնների, օրգանիզմում տեղի ունեցող գործընթացների վրա:

Ինչպես ազատվել «սթրեսի» որովայնից

Կարդացեք նաև

Աշխատեցրեք մկանները: Ակտիվ ֆիզիկական վարժությունները, որոնցում հնարավորիս շատ մկաններ են ներգրավված, օրգանիզմին թույլ են տալիս խուսափել սթրեսից: Ֆիզիկական ծանրաբեռնվածության ընթացքում արյունն արագ է շրջանառվում, ինչը նպաստում է կորտիզոլի բացասական ազդեցության չեզոքացմանը:

Մի շտապեք ուտել: Սթրեսային իրավիճակում հակված ենք մթերքը կուլ տալ՝ գրեթե առանց ծամելու: Այսպիսի վարքագիծն անխուսափելիորեն հանգեցնում է չափաբաժնի մեծացման, հետևաբար՝ քաշի ավելացման:

Խելամտորեն ընտրեք սննդակարգը: Մշտական դիետան սթրեսի մակարդակը բարձրացնում է 18 տոկոսով, իսկ խիստ սննդակարգը վաղուց արդեն ավելորդ քաշից ազատվելու ճիշտ միջոց չի համարվում: Որպես կանոն՝ դրանից հետո քաշը վերականգնվում է:

Սթրեսային իրավիճակներում սուրճ մի խմեք: Սթրեսային իրավիճակներում խորհուրդ չի տրվում սուրճ խմել, քանի որ այն բարձրացնում է կորտիզոլի մակարդակը:

Քնեք բավարար չափով: Սթրեսի դեմ պայքարի լավագույն միջոցներից մեկը քունն է: Առողջ քունը կօգնի պայքարել սթրեսային իրավիճակների դեմ:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս