Բաժիններ՝

Ձյուդոիստ Մերուժան Սարգսյանը դարձել է Եվրոպայի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

Հայաստանի ձյուդոյի երիտասարդական հավաքականի անդամ Մերուժան Սարգսյանը դարձել է Եվրոպայի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր:

Ձյուդոյի երիտասարդական հավաքականը, ավագ մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ, մայիսի 12-13-ը մասնակցեց Լիտվայի Կաունաս քաղաքում անցկացված Եվրոպայի գավաթի մրցաշարին:

Տանելով 5 հաղթանակ՝ 66 կգ քաշային կարգում հանդես եկող Մերուժան Սարգսյանը գրավեց 3-րդ մրցանակային տեղը` նվաճելով բրոնզե մեդալ:
Առաջնության ավարտից հետո՝ մայիսի 14-16-ը, հավաքականը կմասնակցի նաև միջազգային ուսումնամարզական հավաքին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս