Բաժիններ՝

Գերմանիայում տարահանել են բացօթյա փառատոնի հազարավոր այցելուների

Գերմանիայի Աուրիխ քաղաքում (Ստորին Սաքսոնիայի երկրամաս) մայիսի 13-ին Seaside Festival բացօթյա երաժշտական փառատոնի հինգ հազար այցելուների են տարահանել վատ եղանակի պատճառով: Այդ մասին հայտնել է t-online պորտալը:

Ինչպես նշել են ոստիկանությունում, փառատոնի հրապարակը, որը գտնվում է տեղի ջրամբարի ափին, մեկ ժամում ազատվել է: Ներկայում այն ամբողջովին ջրի տակ է անցել:

Նշվում է, որ տարահանման պատճառով չի կարողացել ելույթ ունենալ Գերմանիայում հանրաճանաչ կատակերգու դերասան եւ երաժիշտ Օտտո Վաալկեսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս