Գյումրեցու ընտանիքում 10-րդ փոքրիկն է ծնվել
Tsayg.am-ը գրում է. Գյումրեցի Խաչիկյանների ընտանիքում 10-րդ երեխան է ծնվել: 6 աղջիկ, 3 տղա ունեցող ամուսինները անհամբերությամբ են սպասել 4-րդ որդու ծնունդին: Մոր եւ փոքրիկի վիճակը գնահատվում է բավարար: Մի քանի օրից նրանք դուրս կգրվեն հիվանդանոցից: Փոքրիկին պապիկի պատվին Սեդրակ կանվանեն: Երեխան ծնվել է Գյումրու ծննդատանը: