Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետ Կվիրիկաշվիլիին հրավիրել է Հայաստան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վրաց գործընկերոջը՝ Գիորգի Կվիրիկաշվիլիին հրավիրում է Հայաստան և հույս հայտնում, որ նման հրավեր կստանա նաև Վրաստանից: Ինչպես հաղորդում է Վրացական «Առաջին ալիք»-ի պաշտոնական կայքը, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է մայիսի 10-ին Առաջին ալիք»-ին տված բացառիկ հարցազրույցում:

Ինչ վերաբերում է Վրաստան-Հայաստան հարաբերություններին, Նիկոլ Փաշինյանը համարում է, որ Վրաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները պետք է էլ ավելի խորացնել: Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ Վրաստանի և Հայաստանի հարաբերությունները չպետք է հիմնված լինեն աշխարհաքաղաքական ազդեցությունների վրա:

«Վրաստանը բարեկամ երկիր է: Վրաստանի և Հայաստանի եղբայրական հարաբերությունները պետք է զարգանան, քանի որ մենք եղբայրական երկրներ ենք և գործընկերներ: Մեր կուսակցության ծրագրում Վրաստանը որոշիչ դեր ունի Հայաստանի համար:

Կարծում եմ, մեր հարաբերությունները պետք է զերծ լինեն աշխարհաքաղաքական ազդեցությունից: Երբեմն, մեր հարաբերությունների վրա են ազդում աշխարհաքաղաքական գործոններ և ցավոք, այդ գործոնները ոչ միշտ են դրական: Երբեմն ունենք բացասական»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Նա համարում է, որ Վրաստանը և Հայաստանը պետք է ձևավորեն հարաբերություն, որը կլինի զատ աշխարհաքաղաքական գործոններից:

«Կարծում եմ, մենք պետք է ձևավորենք հարաբերություն, որը կլինի զատ աշխարհաքաղաքական գործոններից: Հայաստանը և Վրաստանը պետք է խորացնեն հարաբերությունը բոլոր ոլորտներում, ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական ոլորտներում և պետք է զարգանան նաև հարաբերությունները ժողովուրդների միջև»,- հայտնել է Նիկոլ Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս