Բաժիններ՝

Կիմ Չեն Ընը Չինաստանում հանդիպում է ունեցել Սի Ցզինպինի հետ

ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ բանակցություններ է վարել չինական Դալյան քաղաքում: Այդ մասին մայիսի 8-ին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:

«Մայիսի 7-8-ին Չինաստանի Կոմկուսի գլխավոր քարտուղար, ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը ԿԺԴՀ-ի Պետական խորհրդի նախագահ, Կորեայի աշխատանքային կուսակցության նախագահ Կիմ Չեն Ընի հետ բանակցություններ է անցկացրել չինական Դալյան քաղաքում»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Դրանում նշվում է, որ «բանակցություններն անցել են ջերմ ու բարեկամական մթնոլորտում»: Երկու երկրների ղեկավարները կարծիքներ են փոխանակել երկկողմ հարաբերությունների, ինչպես նաեւ «փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող կարեւոր այլ հարցերի» շուրջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս