Կարեն Կարապետյանը պաշտոնից ազատել է գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնակատարին
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Միքայել Հարությունյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնակատարի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝
Միքայել Հարությունյանին ազատել գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասված է որոշման մեջ։