Բաժիններ՝

Կենդանակերպի 5 ամենաբարի, նուրբ և կարեկցող նշանները

Խեցգետին։ Միշտ նրանց կողքին եք, ովքեր ունեն ձեր կարիքը։ Մարդիկ ձեզ ինչ-որ առումով հոգեբան են համարում, մարդ, ով չի մերժի և կօգնի ցանկացած դեպքում։ Որպես կանոն՝ փորձում եք ինքնուրույն լուծել սեփական խնդիրները, բայց մյուսներն իրենց ապրումները, զգացմունքները հեշտությամբ ձեզ վրա են բարդում։ Ձեզ դա դուր է գալիս, սակայն լինում են ժամանակներ, երբ պարզապես չեք կարողանում մյուսների բեռը ձեզ վրա վերցնել։ Հոգ տարեք ձեր հոգեկան բարեկեցության մասին, դադարեք լավը լինել բոլորի համար։

Կույս։ «Այո» եք ասում բոլոր խնդրանքներին, վազում օգնության՝ չնայած հոգու խորքում ինքներդ ատում եք ձեզ՝ մերժել չկարողանալու պատճառով։ Չեք ցանկանում չափազանց բարի լինել, բայց դա արմատացել է ձեր բնավորության մեջ, և ձեզ համար դժվար է հրաժարվել բնավորության այդ գծից։ Համաձայնում եք անել այն, ինչ չեք ցանկանում, ինչի հետևանքով ձեզ ճնշված ու չգնահատված եք զգում։ Իրականում ձեզ ավելի շատ են հարգում, քան կարծում եք, և հարկավոր չէ կաշվից դուրս գալ՝ ուրիշներին գոհացնելու համար։

Կշեռք։ Ձեզ համար դժվար է ցանկացած որոշում կայացնելը, ինչի հիմնական պատճառն այն է, որ չեք ցանկանում որևէ մեկին վնասել ձեր որոշմամբ։ Ձգտում եք միշտ նուրբ, հաճելի լինել, ինչի հետևանքով հաճախ եք որոշում կայացնելու իրավունքը տալիս ուրիշներին։ Ձեր չափազանց «քաղցրությունը» բացատրվում է նրանով, որ տանել չեք կարողանում կոնֆլիկտներ և առերեսումներ, նույնիսկ ամենափոքր տարաձայնությունը ձեզ ուժասպառ է անում։ Ուզում եք հարթել բոլորի հետ հարաբերությունները, ցանկանում եք, որ բոլորը երջանիկ և գոհ լինեն։

Այծեղջյուր։ Ձեզ կարելի է պատվիրակել գրեթե ցանկացած բան, և դուք չեք հրաժարվում։ Խնդիրն այն է, որ չափից շատ եք աշխատում, ձեզ վրա չափից շատ ծրագրեր եք վերցնում, քանի որ չեք ցանկանում որևէ մեկին հուսախաբ անել։ Ձեր կամքով աշխատանք եք կատարում, որը ոչ ոք չի ցանկանում անել։ Սովորեք «ոչ» ասել ինքներդ ձեզ համար։

Կարդացեք նաև

Ձկներ։ Վստահում եք բոլորին, իսկ երբ ձեզ հուսախաբ են անում, նրանց երկրորդ հնարավորություն եք տալիս։ Մարդիկ հակված են օգտվել ձեր բարությունից։ Առատաձեռն եք, և, եթե ի վիճակի չեք օգնել որևէ մեկին, ով ունի դրա կարիքը, դա ընդունում եք՝ որպես անձնական անհաջողություն։ Կարևոր չէ՝ խոսքն ընկերոջ, ընտանիքի անդամի, թե անծանոթի մասին է․ դուք անպայման ցանկանում եք փրկել նրան և ճիշտ ուղու վրա դնել։

Նյութը flytothesky.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս