«Նիկոլ Փաշինյանը միանգամայն ճիշտ է». Ռուբեն Մեհրաբյանը՝ Նիկոլ Փաշինյանի՝ ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում մնալու հայտարարությունների մասին

«Հայաստանի նոր ներքին քաղաքականությունն անխուսափելիորեն պահանջելու է նոր որակի արտաքին քաղաքականություն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է սկսի ներգաղթի գործընթաց բոլոր անբարենպաստ երկրներից, և, ըստ նրա, Ռուսաստանն անբարենպաստ է և դառնալու է էլ ավելի անբարենպաստ:

168.am-հետաքրքրվեց, թե ի՞նչ ակնկալիքներ ունի արտաքին քաղաքականության առումով Ռ. Մեհրաբյանը՝ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններն այն մասին, որ Հայաստանը մնալու է ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում: Ի պատասխան՝ Ռ. Մեհրաբյանն ասաց. «Ես կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը միանգամայն ճիշտ է այդ իմաստով, որ Հայաստանը, այո՛, այս պահին հարաբերությունները վերանայելու անհրաժեշտություն չունի: Խոսքը վերաբերում է Հայաստանի անդամակցությանն այդ կազմակերպություններին, որ Հայաստանը միտք չունի ռուսական բազաներին ձեռք տալ այստեղ, բայց նաև Նիկոլ Փաշինյանն ասաց, որ բազմաթիվ հարցեր կան, որոնք մենք պետք է լուծենք:

Այո, հայ-ռուսական հարաբերությունները կարիք ունեն լրջագույն գույքագրման, երկրորդ՝ այն պետք է ուղղահայաց հարթությունից բերվի հորիզոնական հարթության և դառնա քաղաքակիրթ, 21-րդ դարին վայել միջպետական, քաղաքակիրթ հարաբերություններ՝ փոխշահավետ հիմքի վրա: Կստացվի՞ դա: Կարծում եմ՝ դա չափազանց բարդ խնդիր է, բայց պետք է փորձել դա անել»:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

 

Տեսանյութեր

Լրահոս