Բաժիններ՝

Հարավաֆրիկյան Հանրապետությունում հանքի փլուզման պատճառով զոհերի թիվը հասել է 7-ի

Հարավաֆրիկյան Հանրապետության հյուսիսում հանքի փլուզման պատճառով զոհերի թիվը հասել է 7-ի: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ հայտնել էին 4 զոհի և 6 վիրավորի մասին: Sibanye-Stillwater ընկերությանը պատկանող հանքը փլուզվել է 2,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի պատճառով` հինգշաբթի օրը:

«Ցավոք, երեք աշխատակից, ովքեր վերջինն են դուրս բերվել, մահացել են ստացած վնասվածքներից: Մահացածների թիվը հասել է 7-ի»,- հայտնել է հանքարդյունաբերական ընկերության ներկայացուցիչ Ջեյմս Ուելստեդը:

Կա նաև 6 վիրավոր հանքափոր, ովքեր դեռևս գտնվում են հիվանդանոցում, նրանց վիճակը գնահատվում է կայուն:

Իշխանությունները նախաքննություն են սկսել դեպքի հանգամանքները պարզելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031