Բաժիններ՝

Շոտլանդիայի անկախության կողմնակիցները երթ են կազմակերպել

Շոտլանդիայի անկախության հազարավոր կողմնակիցներ հավաքվել են Գլազգոյում յուրաքանչյուր տարի իրականացվող երթի համար: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

«Բոլորը մեկ կարգախոսով» միջոցառման կազմակերպիչներն ասել են՝ հույս ունեն, որ մոտ 40 000 մարդ կմասնակցի: Երթը կմեկնարկի «Քելվինգրով» այգում և քաղաքի կենտրոնով կհասնի մինչ «Կանաչ Գլասգոու» այգի:

Երթը միջոցառման շրջանակում կազմակերպվող գործողություններից մեկն է: Նախորդ տարի դրան մասնակցել է ավելի քան 20 000 մարդ:

«Բոլորը մեկ կարգախոսով»-ն իրեն համարում է կազմակերպություն, որի հիմնական նպատակն է պարբերաբար երթեր անցկացնել մինչ Շոտլանդիայի անկախանալը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031