Բաժիններ՝

Մերի Մարգարյանի և նրա նորածնի գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը միջնորդեց բժիշկներին դատապարտել առավելագույն պատժի

«Շենգավիթ» ԲԿ-ի բժիշկներ Շուշանիկ Բախշյանի և Անի Բաբելյանի գործով առաջիկա դատական նիստում ճառերով հանդես կգա պաշտպանական կողմը:

Իսկ մինչ այդ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում նախագահությամբ դատավոր Դավիթ Բալայանի, ճառով հանդես է եկել մեղադրող դատախազը՝ միջնորդելով Շուշանիկ Բախշյանին դատապարտել 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, 3 տարի ժամկետով բժշկական գործունեությամբ զբաղվելու իրավունքի զրկմամբ, իսկ ամբաստանյալ Անի Բաբելյանին դատապարտել 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, նույնքան ժամկետով էլ բժշկական գործունեության իրավունքի զրկմամբ:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ փաստաբան Մարինե Թովմասյանն էլ իր ճառում միջնորդել է ամբաստանյալ բժիշկներին մեղավոր ճանաչել և դատապարտել առավելագույն պատժի:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 31-ին:

Աղբյուր` Փաստինֆո

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031