Թիվ 11 դպրոցի տնօրենը հրաժարական է ներկայացրել
Թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանը, ում ուսուցիչները, ծնողները և երեխաները մեղադրում են ապօրինությունների մեջ, հրաժարական է տվել: Վերջին օրերին դպրոցում դասադուլ է եղել և երեխաներն ու ծնողները ներկայացրել են դպրոցում տիրող վիճակն ու բարքերը:
Ցույցերի օրերին Ազիզյանը աշակերտներին փակել է դպրոցում և թույլ չի տվել մասնակցել ակցիաների, իսկ ֆիզկուլտուրայի ուսուցչին, ով բացել է դուռը սպառնացել է հեռացմամբ: Ազիզյանին մեղադրում են նաև դրամահավաքների, ուսուցիչների պարգևավճարների յուրացման մեջ:



