Բաժիններ՝

«Բավարիան» կառաջարկի «Յուվենթուսին» 100 մլն եվրո Պաուլո Դիբալայի համար

Նույնիսկ մյունխենցիներն են մտնում հսկայական տրանսֆերային դարաշրջան:

«Բավարիայի» ղեկավարությունը մտահոգված է Ռոբերտ Լևանդովսկու մարզավիճակով, ով գոլ չխփեց Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի վերջին 5 խաղերում, և հույս ունեն գտնել մեկ ուրիշ արդյունավետ սթրայքերի:

Մյունխենցիների առանցքային նպատակը դարձել է «Յուվենթուսի» հարձակվող Պաուլո Դիբալան:  Ինչպես հաղորդում է Bild-ը, «Բավարիան» պատրաստ է գնալու իր համար աննախադեպ քայլի և առաջարկել 24-ամյա արգենտինացու համար 100 մլն եվրո:

«Բավարիայի» տրանսֆերային ռեկորդը 41.5 մլն եվրոն է՝ վճարված Կորենտեն Տոլիսոյի համար: «Բավարիայից» բացի, Դիբալայի նկատմամբ հավակնություններ ունեն «Ռեալը», «Բարսելոնան» և «Ատլետիկոն»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031