Թուրքիայում փնտրում են գերեզմանոցի առեղծվածային աղջկան

Թուրքիայում ոստիկանությունը որոնում է  մի աղջկա, ով գիշերով այցելում է գերեզմանոց և աղիողորմ լաց լինում։ Չորում շրջանում գտվող գերեզմանատան աշխատակիցների նկարագրությամբ` 15-16 տարեկան աղջիկը 5 օր է, ինչ գիշերներն այցելում է 1982 թվականին մահացած մի կնոջ գերեզմանին, ինքնիրեն խոսում և լաց լինում։

Աշխատակիցներն աղջկա հետ խոսելու անհաջող փորձերից հետո երկտող են թողել նրան՝ փորձելով պարզել, թե ինչ խնդիր ունի և ինչպես կարող են օգնել նրան։

4 օր շարունակ աղջկա հետ չկարողանալով խոսել՝ գերեզմանոցի աշխատակիցները դիմել են ոստիկանություն։ Սակայն երբ ոստիկանները փորձել են բռնել աղջկան, նա օգտվելով մթությունից կարողացել է անհետանալ։

Առեղծվածային պատմությունը մեծ արագությամբ տարածվել է բնակչության շրջանում։ Մեծ թվով հետաքրքրասերներ աղջկան տեսնելու համար հավաքվում են գերեզմանոցում։

Doğu Haber Ajansı

Տեսանյութեր

Լրահոս