Կարեն Կարապետյանը խնդրում էր զսպվածություն դրսևորել

Այսօր որոշ կայքեր լուրեր էին շրջանառել այն մասին, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը մայիսի 1-ին տեղի ունեցած ԱԺ նիստի ժամանակ ՀՀԿ պատգամավորներին ուղղորդել է դեմ քվեարկել ԱԺ «Ելք» խմբակցության կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանին:

ՀՀԿ խմբակցության պատգամավորները, սակայն, մեր թղթակցի հետ զրույցում հերքեցին շրջանառության մեջ դրվող այդ կեղծ լուրերը, նախ՝ նշելով, որ կուսակցության ղեկավարության հետ քննարկումների ընթացքում է որոշվել քվեարկության մասնակցության ձևաչափը, որի մասին հայտարարել էր ֆրակցիայի ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Բացի այդ, պատգամավորները նշեցին, որ Կարեն Կարապետյանն անընդհատ մոտենում էր թե՛ իշխանական, թե՛ ընդդիմության այս կամ այն պատգամավորին ու խնդրում էր զսպվածություն դրսևորել, էլ ավելի չլարել առանց այդ էլ լարված մթնոլորտը: «Ընդհակառակը, էդ մարդն իրոք շատ օգտակար գործ արեց, որ մթնոլորտն ավելի չշիկանա»,- ասում էին մեր զրուցակիցները:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս