Ուժերի անկում. երբ է հարկավոր դիմել բժշկի

Zdorovie.com-ը գրում է, որ ներկայիս կենսակերպի պայմաններում մարդիկ հաճախ են անուշադրության մատնում հոգնածությունը։ Սակայն, եթե օրվա ընթացքում քնում եք 7-8 ժամ, սակայն թուլություն ու ուժերի անկում եք զգում, հարկավոր է հասկանալ խնդրի պատճառը. այդ կերպ օրգանիզմն ազդանշան է ուղարկում, որ ինչ-որ բան այն չէ։

Այս դեպքում լավագույն տարբերակը կլինի՝ ուշադրություն դարձնել բոլոր նշաններին, որոնք նկատում եք, և մանրամասն ներկայացնել բժշկին։ Եթե այդ վիճակին բնորոշ է նաև թուլությունը, հնարավոր է՝ խնդիրը վահանաձև գեղձի ոչ նորմալ աշխատանքն է։ Այս գեղձը կարգավորում է էներգիայի մակարդակը։ Չափազանց ակտիվ կամ ոչ բավարար քանակով ակտիվ վահանաձև գեղձը կարող է «շարքից հանել ձեզ»։ Արյան անալիզն ու մի քանի այլ հետազոտություններ հնարավորություն կտան ախտորոշել խնդիրը և կարգավորել դեղամիջոցների օգնությամբ։

Ցերեկային ժամերին ալարկոտության կամ «մթագնածության» զգացումը կարող է կապված լինել սթրեսի և երկարատև վարակի հետ։ Հարկավոր է բացառել ապնոէի առկայությունը. այս դեպքում քնի ընթացքում շնչառության կարճաժամկետ կանգ է նկատվում։ Այս խանգարումը կարող է խանգարել հանգիստը, նույնիսկ, եթե դուք ոչ մի կասկածելի բան չեք նկատում։

Եթե բացի ուժերի անկումից՝ շնչառության դժվարություններ ունեք, դա կարող է վկայել սրտի աշխատանքի հետ կապված խնդիրների առկայության մասին։ Հարկավոր է դիմել սրտաբանի, ստանալ ճիշտ ախտորոշում և համապատասխան բուժում։

Կարդացեք նաև

Եթե այս նշաններին գումարվում է ապատիա, մեծ է հավանականությունը, որ վիճակի պատճառը դեպրեսիան է։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս