«ՀՀԿ խմբակցություն-Նիկոլ Փաշինյան այսօրվա հանդիպման տպավորությունը շատ ծանր է». Տիգրան Պասկեւիչյան

ՀՀԿ խմբակցություն-Նիկոլ Փաշինյան այսօրվա հանդիպման տպավորությունը շատ ծանր է։ Դա քաղաքական ուժի եւ չ՝քաղաքական մարդու հանդիպում էր, որի ընթացքում առաջինն անխուսափելի օրակարգ էր թելադրում, երկրորդը՝ խույս տալիս։

Հանրապետականին չսիրենք, ատենք, զզվենք, պախարակենք, այպանենք, միեւնույնն է Հայաստանի հրատապ օրակարգում եղել ու մնում են Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորումը եւ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հարցերը կամ հակառակը՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները եւ Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորումը։

Համաժողովրդական բուռն շարժման ոգեւորությունն, իհարկե, թույլ չի տալիս առաջնադասել այս ճշմարտությունը, բայց Նոր Հայաստանում ապրելու համար պետք է երբեմն հետ նայել ու տեսնել Հին Հայաստանը։

Տիգրան ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆ

Բանաստեղծ, հրապարակախոս

ՀՀԿ խմբակցություն-Նիկոլ Փաշինյան այսօրվա հանդիպման տպավորությունը շատ ծանր է։ Դա քաղաքական ուժի եւ չ՝ քաղաքական մարդու…

Gepostet von Tigran Paskevichian am Montag, 30. April 2018

Տեսանյութեր

Լրահոս