Նիկոլ Փաշինյանը մտադի՞ր է հիմքեր ստեղծել՝ Վանո Սիրադեղյանի վերադարձի համար
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին այսօրվա քայլերթի ժամանակ լրագրողներից մեկը հիշեցրեց, որ նա մեկ անգամ չէ, որ կարևորել է Վանո Սիրադեղյանի դերն իր քաղաքական կարիերայում, ապա հարց ուղղեց՝ այս հեղափոխության կորիզը կաղմող սերունդը նրան չի տեսել, այդ հնարավորությունը կլինի՞։
Ի պատասխան՝ Փաշինյանն ասաց, որ այդ հարցերը պետք է իրավական դաշտում լուծվեն. «Իրավական դաշտում կնայվեն բոլոր հանրային հնչեղություն ունեցող հարցերը և բոլոր հնարավոր իրավական լուծումները կտրվեն»։
Ճշտող հարցին՝ մտադի՞ր է հիմքեր ստեղծել՝ Վանո Սիրադեղյանի վերադարձի համար, Փաշինյանը պատասխանեց. «Հարցն էլի իրավական դաշտում է և իրավական դաշտում պետք է լուծում գտնի»։