Բանանի կեղևի զարմանալի հատկությունները, որոնց մասին չգիտեք
Բանանը հայտնի է սննդարար նյութերի պարունակությամբ, բայց քչերը գիտեն, որ օգտակար է նաև դրա կեղևը։ Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ բանանի կեղևը ևս նյութեր է պարունակում, ինչի շնորհիվ կարող է օգտագործվել տարբեր նպատակներով։
Ատամների սպիտակեցում։ Բանանի կեղևը մի քանի րոպե քսեք ատամներին։ Արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է օգտագործել մի քանի շաբաթ շարունակ։
Հանգստացնում է գլխացավը։ Կալիումի պարունակության շնորհիվ բանանն իդեալական միջոց է՝ գլխացավերի դեմ պայքարելու համար։ Բանանի կեղևը դրեք ճակատին, ինչպես նաև՝ իրանի հետևի հատվածին։
Պայքարում է գորտնուկների դեմ։ Մաշկի վնասված հատվածին բանանի կեղև դրեք։
Օգնում է թութքի դեպքում։ Մաշկի վնասված հատվածին մոտավորապես 5 րոպե բանանի կեղև դրեք։ Օրվա ընթացքում կրկնեք 5 անգամ։
Օգնում է կապտուկների ապաքինմանը։ Վերականգնող հատկությունների միջոցով բանանի կեղևն օգնում է կապտուկների ապաքինմանը։
Ազատում է բշտիկներից։ Բանանի կեղևի զարմանալի հատկություններից մեկն էլ ակնեի դեմ պայքարն է։ Այն օգնում է պայքարել բորբոքման դեմ, հանգստացնում է գրգռվածությունը, կանխարգելում նոր բշտիկների առաջացումը։
Փսորիազ։ Բանանն օգնում է խոնավեցնել մաշկը, հանգստացնել քորը։ Մաշկի վնասված հատվածին օրվա ընթացքում 2 անգամ բանանի կեղև դրեք։
Ցան և քոր։ Բանանի կեղևը քսեք մաշկի վնասված հատվածին, և այն կօգնի կարճ ժամանակահատվածում հանգստացնել քորը, ազատվել ցանից, կանխարգելել նորի առաջացումը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը