«Մարտի 1-ի գործի բացահայտումը կարևորագույն խնդիրներից է». Նիկոլ Փաշինյան
![](https://168.am/wp-content/uploads/2018/04/Nikol-1-11.jpg)
«Եթե ես մտադիր լինեի վերցնել իմ դիպլոմը, ապա վերջին 23 տարում երևի թե կկարողանայի վերցնել»,- այսօր խորհրդարանում այս մասին հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ երեկ Երևանի պետական համալսարանը հաղորդագրություն էր տարածել, որում ասվում էր, թե ԵՊՀ-ն իր պատրաստակամությունն է հայտնում Փաշինյանի համաձայնության դեպքում միջնորդությամբ դիմելու ՀՀ Կրթության և գիտության նախարարությանը, ըստ ընթացակարգի, վերականգնման և դիպլոմավորման գործընթացն ապահովելու համար:
Լրագրողները հետաքրքրվեցին նաև Մարտի 1-ի գործի բացահայտման ուղղությամբ առաջիկա անելիքների մասին։
«Մարտի 1-ի գործի բացահայտումը կարևորագույն խնդիրներից է, և մեր պատմության այդ էջը պետք է ամբողջական բացահայտվի։ Ես հիմա իմ կարգավիճակի բերումով չեմ կարող այլ հայտարարություն անել»,- պարզաբանեց նա։