«Անվտանգությունն ապահովում են բացառապես համազգեստով ոստիկաններ». Աշոտ Ահարոնյան
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ակցիայի մասնակիցների անվտանգությունն ապահովում են բացառապես համազգեստով ոստիկաններ:
«Ոստիկանությունը պաշտոնապես հայտարարում է, որ այս պահին ակցիայի մասնակիցների անվտանգությունն ապահովում են բացառապես համազգեստով ոստիկաններ, գործողության մեջ քաղաքացիական հագուստով ոստիկաններ ներգրավված չեն»,- գրել է Ահարոնյանը: