5 մթերք, որոնք երեխաներին ավելի խելացի կդարձնեն

Cluber-ը ներկայացնում է այն 5 մթերքները, որոնք երեխաներին ավելի խելացի են դարձնում:

1. Հատապտուղ

Յուրաքանչյուր ծնող գիտի, թե ինչքան դժվար է ստիպել երեխային ուտել ինչ-որ բան, եթե նա դա չի ուզում: Ի ուրախություն ծնողների՝ լավագույն մթերքներից մեկը, որը կարող է օգնել բարելավել Ձեր երեխայի ուղեղի ֆունկցիաները, շատ համեղ և օգտակար հատապտուղներն են:

2. Խնձոր

Բոլորն արդեն գիտեն խնձորի դրական ազդեցության մասին, բայց բոլորը չէ, որ գիտեն, որ խնձորը կարող է օգտակար լինել՝ ինչպես մեր մարմնի, այնպես էլ՝ ուղեղի համար: Ի՞նչն է դարձնում խնձորին այդքան յուրահատուկ: Պարզվում է, որ խնձորը կարող է պաշտպանել մեզ ամենօրյա քիմիական նյութերից, որոնք կարող են վնաս հասցնել մեր ուղեղի բջիջներին:

3. Ձու

Ձուն հիասքանչ մթերք է նախաճաշի համար, և դա առանց հիմքի չէ: Հետազոտողները գտել են, որ նախաճաշին մի փոքր ձուն կարող է տալ Օմեգա 3-ի անհրաժեշտ չափաբաժինը, որը պաշտպանում է ուղեղը, ինչպես նաև վիտամին E-ի չափաբաժինը, որը կարող է օգնել պայքարելու դեպրեսիայի դեմ:

4. Միս

Հնդկահավի, ճագարի և հորթի անյուղ, դիետիկ միսը սպիտակուցի, երկաթի, ցինկի, վիտամիններ B2-ի և B6-ի աղբյուր է: Իսկ B խմբի վիտամինները շատ օգտակար են երեխաների ուղեղի համար:

5. Մուգ շոկոլադ

Մուգ շոկոլադն արդեն լավ ծանոթ է նրանով, որ բարձրացնում է մեր արյան շրջանառության համակարգը, ինչը մեր ուղեղին տալիս է արյան ճիշտ հոսք՝ ճիշտ և առողջ ուղեղային ակտիվության համար: Սակայն պետք չէ երեխային տալ մեկ ամբողջ շոկոլադ. բավական է 20 գրամը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Տեսանյութեր

Լրահոս