Բաժիններ՝

«Երբ ունենանք ազատ և անկախ ընտրություններ, այդ ժամանակ էլ կունենանք ազատ և անկախ Հայաստան». Հայկ Մարության

«Այսօր և այսուհետ էլ չկա Երևան, Գյումրի, Վանաձոր և այլն, կա ազատ հայ ժողովուրդ, որն այսօր Գյումրիում է»,- այսօր Գյումրու Վարդանանց հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ այս մասին ասաց դերասան Հայկ Մարությանը՝ նշելով, որ այս տարի պարզել է՝ նաև գյումրեցի է։

«Պարզվեց, որ հորս մայրը, այսինքն՝ տատիկս, Գյումրիից է։ Ասեմ ավելին՝ 5 օր առաջ շատ պատահական զանգ եկավ ինձ անծանոթ համարից, և մի մարդ ասաց, որ Գյումրիում տուն ունեմ։ Ասաց, որ այդ տունն առնող կա, կարո՞ղ ա ծախեմ։ Ա՛յ հիմա իրեն պատասխանում եմ՝ ոչ, չեմ ծախում իմ Գյումրիի տունը»,- նշեց դերասանը։

Հայկ Մարությանը նկատեց՝ ապրիլի 23-ին ամբողջ հայ ժողովուրդն անհավանական և աննախադեպ հաղթանակ տարավ. «Բայց որպեսզի այդ հաղթանակը վերջնական լինի, մենք ևս մեկ քայլ ունենք անելու։ Մենք պետք է անցկացնենք ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ, իսկ դրա համար մենք պետք է ունենանք՝ որպես երկրի ղեկավար, մեր ժողովրդական թեկնածուն։

Հայ ժողովրդի վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, և միայն իրեն մենք կվստահենք, որ տանի Հայաստանը դեպի ազատ և արդար ընտրություններ։ Դրա համար, մենք պետք է մնանք այսքան ուժեղ, ինչքան այսօր ենք։ Իսկ երբ մենք ունենանք ազատ և անկախ ընտրություններ, այդ ժամանակ էլ կունենանք ազատ և անկախ Հայաստան»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս