Բաժիններ՝

«Սա մի խայտառակ խոստովանություն էր». Սամվել Կարապետյանը՝ քառօրյա պատերազմի հետևանքների մասին

Ազատամարտիկ, հետախույզ Վովա Վարդանովը, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը և ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձ կատարեցին ապրիլյան քառօրյա պատերազմին, դրա արդյունքներին, արդեն երկու տարի անց՝ պատերազմի վտանգի դիմակայությանը:

«Ցանկացած ազգի ու, առավել ևս, մեր տարածաշրջանի ու մեզ համար ամեն մի խաղաղ օրն ու տարին տրվում է մեզ՝ որպես ժամանակամիջոց՝ պատրաստվելու պատերազմի տեսքով գալիք փորձությանը,- խոսելով ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքների մասին ասում է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը և հավելում,- որքան ավելի արդյունավետ օգտագործած լինենք խաղաղ ժամանակը, այնքան ավելի դրական արդյունքներ կարող ենք գրանցել պատերազմական իրավիճակում, թեև այս պայմաններում խաղաղություն ասվածն էլ խիստ պայմանական է, որովհետև ամեն շաբաթ սահմանին զոհ ենք ունենում»:

Պատերազմը զոհեր է պահանջում, և մենք՝ հայերս, դա շատ լավ գիտենք, նկատում է բանախոսը ու ավելացնում.

«Ըստ իս՝ 2016-ի ապրիլը եկավ ցույց տալու, որ մենք դրան նախորդած բավական երկար տևած խաղաղության գինն ու արժեքը համարյա չէինք գիտակցել: Բավական է հիշել քառօրյա պատերազմից երեք ամիս անց Պաշտպանության նախարարի կատարած հայտարարությունն այն մասին, որ քառօրյա պատերազմին հաջորդած երեք ամսվա մեջ սահմանների ամրացման և ինժեներատեխնիկական այնպիսի ծավալի աշխատանքներ են կատարվել, որքան չի կատարվել դրան հաջորդած խաղաղ տարիների ընթացքում: Ըստ իս՝ սա մի խայտառակ խոստովանություն էր:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս