Բաժիններ՝

Լոնդոնի հայկական համայնքը կրկին համախմբվել է ՀՀ դեսպանության շուրջ. հայերը ցույցով պատասխանել են ադրբեջանա-թուրքական համայնքին

Լոնդոնի հայ համայնքը շատ ավելի կազմակերպված և մարդաշատ ցույցով պատասխանել է ադրբեջանա-թուրքական համայնքի ներկայացուցիչների՝ Մեծ Բրիտանիայում և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանարպետության դեսպանության մոտ անցկացրած ցույցին։ 

ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ «մարտի 31-ին ադրբեջանա-թուրքական համայնքի ներկայացուցիչների կողմից Լոնդոնում ՀՀ դեսպանության առջև կազմակերվել էր ցույց՝ ընդդեմ, այսպես կոչված, 1918թ. հայերի կողմից թուրքերի հանդեպ իրականացված ցեղասպանության», ինչպես որ այդ մասին նախօրեին տարածվել էր սոցիալական ցանցերով: Ցույցի օրը Լոնդոնում հայ համայնքի շուրջ 50 ներկայացուցիչներ եկան սատար կանգնելու ՀՀ դեսպանությանը՝ Հայաստանի ու Արցախի դրոշներով և համապատասխան պաստառներով: 

Ադրբեջանա-թուրքական 5-6 հոգանոց ցուցարարների խումբը, տեսնելով հայ համայնքի կազմակերպված պատասխան ցույցը, անակնկալի եկավ: Ավելին՝ հայտնվելով շփոթության մեջ, նրանք սկսեցին հեռախոսազանգեր կատարել, որի արդյունքում՝ գրեթե մեկ ժամ անց վերջիններիս միացավ ևս մի քանի ցուցարար: Ակնհայտ է, որ ցույցի կազմակերպիչների համար սա իսկական ձախողում էր, քանի որ այդպես էլ նրանք չներկայացրին նախապես հայտարարված իրենց պահանջը: Դատելով նրանց անկազմակերպ կեցվածքից՝ պետք է ենթադրել, որ կամ պակասել է նրանց բաժին հասնող նավթադոլարների հոսքը, կամ տարաձայնություններ կան կազմակերպիչների միջև և կամ էլ նրանք հիասթափվել են իրենց երկրների ղեկավարությունից: 

Ցույցի ողջ ընթացքում հայկական համայնքի ներկայացուցիչները ցուցաբերեցին բարձր կազմակերպվածություն՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ Հայաստանի ու Արցախի դիրքերը ամուր պաշտպանված են՝ լինի դա Հայրենիքում, թե Սփյուռքում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս