Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հայաստանի ասորական համայնքին ասորական Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ:
«Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի ասորիներին Նոր տարվա` Հաբ-Նիսանի կապակցությամբ:
Բնության վերազարթոնքի, սիրո և պտղաբերության այս տոնը թող նոր և երջանիկ տարվա սկիզբ դառնա: Թող նոր տարին նոր հաջողություններ, շենություն և լիություն բերի ձեր ընտանիքներին:
Համոզված եմ, որ հայ և ասորի ժողովուրդների բազմադարյա բարեկամությունը շարունակվելու և ամրապնդվելու է: Մենք պատմության ընթացքում ստիպված ենք եղել դիմագրավել բազում փորձությունների և կիսել միմյանց ցավը: Այսօր, բարեբախտաբար, ձեր ուրախությունն ենք կիսում այս գեղեցիկ տոնի կապակցությամբ:
Բոլորիս մաղթում եմ խաղաղ սահմաններ և անամպ երկինք:
Շնորհավոր Հաբ-Նիսան»,- ասված է Նախագահի շնորհավորական ուղերձում: