«Երկրպագուները ուզում էին Զլատանին, ես տվեցի նրանց Զլատանին». Զլատան Իբրահիմովիչ
«Լոս-Անջելես Գելեքսիի» նորեկ Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել է իր դեբյուտը թիմի կազմում «Լոս-Անջելեսի» դեմ կայացած MLS-ի խաղում: Շվեդ հարձակվողը փոխարինման դուրս եկավ 71-րդ րոպեին և արդեն 77-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը, իսկ ավելացրած ժամանակում հաղթանակ պարգևեց իր թիմին 4:3 հաշվով:
«Երկրպագուներն անընդհատ գոռում էին. «Մենք ուզում ենք Զլատանին, մենք ուզում ենք Զլատանին»: Դե ինչ, ես տվեցի նրանց Զլատանին»,- հայտարարել է 36-ամյա Իբրահիմովիչը Fox հեռուստաալիքի եթերում:
4 խաղերից հետո «Գելեքսին» գրավում է Արևմտյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը, «Լոս-Անջելեսը»՝ 4-րդ:
https://twitter.com/RegalGlobal/status/980297903024504832
Պատրաստեց Անի Գաբուզյանը