Արոնյանը ոչ-ոքիով մեկնարկեց «Grenke Chess Classic»-ում
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մեկնարկեց գերմանական Բադեն-Բադեն քաղաքում ընթացող «Grenke Chess Classic»-ում:
Առաջին տուրում Արոնյանը սև խաղաքարերով մրցում էր Գերմանիայի ներկայացնող Գեորգ Մայերի հետ: Պարտիայի 42-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը:
Մյուս պարտիաներում միավորը կիսեցին նաև Անանդ-Յիֆան, Լագրավ-Նայդիչ զույգերը: Վիտյուգովը հաղթել է Բլյուբաումին:
«GRENKE Chess Classic» մրցաշարը մեկնարկելու է մարտի 31-ին և կավարտվի ապրիլի 9-ին:
Հիշեցնենք, որ անցյալ տարի Արոնյանն այս մրցաշարի հաղթող էր դարձել՝ 7 հնարավորից վաստակելով 5.5 միավոր և միանգամից 1.5 միավորով առաջ անցնելով 2-3-րդ հորիզոնականները զբաղեցրած Մագնուս Կարլսենից և Ֆաբիանու Կարուանայից: