Բաժիններ՝

ԳԴՀ-ի իշխանությունները թույլատրեցին Nord Stream 2-ի կառուցումը Գերմանիայի բացառիկ գոտում

Nord Stream 2 AG ընկերությունը մարտի 27-ին ստացել է Գերմանիայի բացառիկ տնտեսական գոտում գազատարի կառուցման եւ շահագործման թույլվտությունը: Այսպիսով, ամփոփում է ընկերությունը, «85 կիլոմետր ընդհանուր երկարությամբ գերմանական հատվածի համար բոլոր անհրաժեշտ թույլտվություններն ստացվել են», տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:

«Գազատարի ուղեգծին հարող մյուս չորս երկրներում՝ Ռուսաստանում, Ֆինլանդիայում, Շվեդիայում եւ Դանիայում թուլտվությունների ստացման ընթացակարգերն ընթանում են գրաֆիկով: Nord Stream 2-ն ակնկալում է մնացած թույլտվություններն ստանալ առաջիկա ամիսներին մինչեւ 2018 թվականին շինարարության սկսվելը»,- գրում է նախագծային ընկերությունը: Nord Stream 2 գազատարը կանցնի Բալթիկ ծովով՝ Ռուսաստանի մատակարարներին միացնելով Եվրոպայի սպառողների հետ, դրա երկարությունը կկազմի ավելի քան 1,2 հազար կիլոմետր:

Ենթադրվում է, որ գազատարի թողունակությունը կկազմի տարեկան 55 միլիարդ խորանարդ մետր գազ: Նախագծի արժեքը գնահատվում է 10 միլիարդ եվրո: Նախագծի գործընկերներն են «Գազպրոմը», Engie-ն, OMV-ը, Shell-ը եւ Գերմանիայի երկու ընկերություններ՝ BASF-ը եւ Uniper-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս