Բաժիններ՝

Հայտնի է դարձել Կեմերովոյի հրդեհում ընտանիքը կորցրած տղայի վիճակի մասին

Կեմերովոյի մանկական հիվանդանոցում ուշքի է եկել այն 11-ամյա տղան, որը «Զիմնյայա վիշնյա» առեւտրական կենտրոնում տեղի ունեցած հրդեհի ժամանակ կորցրել է ամբողջ ընտանիքը՝ ծնողներին եւ կրտսեր քրոջը: Այս մասին հայտնել է ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան, որի հայտարարությունն է վկայակոչում նախարարության մամուլի ծառայությունը:

Սկվորցովայի խոսքով՝ երեխան սկսել է շնչել, ինքնուրույն կերել է, շփվում է եւ պատմում պատահածի մասին: «Համակարգչային շերտագրության տվյալներով՝ ախտածին խանգարումների հետընթաց է նկատվել»,- հավելել է նախարարը:

Մարտի 26-ին առողջապահության նախարարության ղեկավարը պատմել էր մի տղայի մասին, որը թռել է առեւտրական կենտրոնի չորրորդ հարկից՝ փկվելով կրակից: Սկվորցովան նշել էր, որ նրա վիճակն ամենածանրն էր: Նրա մոտ եղել են կրծքավանդակի վնասվածքային ախտահարում եւ պնեւմոնիտ, կոնքոսկրերի կոտրվածքներ, որովայնախոռոչի օրգանների վնասվածք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս