Ադրբեջանում հայտնում են ականի պայթյունից ևս մեկ զինծառայողի մահվան մասին. razm.info
Razm.info-ն գրում է. Մարտի 24 և 25-ին սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերը հայտնել են, որ Գորանբոյի շրջանում ականի պայթյունից մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող: Մահացած զինծառայողի անունը չի նշվում, Ադրբեջանի ՊՆ-ն որևէ կերպ չի անդրադարձել այս միջադեպին:
Նշվում է, որ մահացած զինծառայողը Յարդըմլըի շրջանից էր: Օգտատերերից մեկը պնդում է, որ տեղեկությունը ճշտված է, նման միջադեպ իրոք եղել է:
Այս տեղեկությունը տարածել է նաև ադրբեջանական Azadlıq.info լրատվական կայքը:
Հավելյալ մանրամասներ առայժմ հայտնի չեն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։