Բաժիններ՝

Twitter-ը կրիպտոարժույթների գովազդի արգելք է սահմանել

Միացյալ Նահանգների Twitter ինտերնետ-ընկերությունը հայտնել է, որ մարտի 27-ից կսկսի գաղտնարժույթների գովազդի արգելք սահամանել՝ Google-ի եւ Facebook-ի համանման որոշումից անմիջապես հետո: Այդ մասին Reuters գործակալությանը հայտնել է ընկերության ներկայացուցիչը:

Արգելքը կվերաբերի ICO-ին (թոկենների սկզբնական հրապարակային տեղաբաշխմանը), ինչպես նաեւ վիրտուալ արժույթների վաճառքին: Նոր քաղաքականությունը նաեւ կվերաբերի գաղտնարժութային սակարանների եւ գաղտնադրամապանակների ծառայությունների գովազդին, բայց միայն եթե դրանք հանրային ընկերություններ չեն որոշակի խոշոր ֆոնդային հարթակներում գրանցմամբ կամ կրիպտոսակարաններ, որոնք կարգավորվում են ճապոնական պետության կողմից:

Գաղտնարժույթների գովազդի արգելման քաղաքականությունը լիովին կծավալվի ամսվա ընթացքում, ճշտել է Twitter-ը: Ավելի վաղ նույնպիսի որոշում են ընդունել Միացյալ Նահանգների այլ խոշոր ինտերնետ-ընկերություններ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս