Երևանում շենքի տանիքը քամուց պոկվել է
Մարտի 26-ին՝ ժամը 17:19-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վ.Համբարձումյան փողոցի թիվ 16 շենքի տանիքը քամուց պոկվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն ապամոնտաժել են թուլացած թիթեղը (0,5 քմ)