Բաժիններ՝

Անդորրայում աշակերտը Lego-ից պատրաստել է ձեռքի պրոթեզ

Անդորրայում բարձր դասարանի աշակերտն իր համար ձեռքի պրոթեզ  է պատրաստել՝ օգտագործելով Lego-ն: Ապագայում աշակերտը ցանկանում է ստեղծել ընկերություն, որը կզբաղվի նմանատիպ խաղալիքներով պրոթեզներ պատրաստելով:

Դեյվիդ Ագիլերը, ով ուներ աջ ձեռքի թերհասություն, ավարտել է տեխնիկական ուղղվածության դպրոց: Փոքր տարիքից նա ցանկացել է պրոթեզ, որը դուր կգար իրեն և նախատեսված կլիներ հենց իր համար:

9 տարեկանում նա ստեղծել էր պրոթեզի առաջին տարբերակը, որը, սակայն, տեխնիկապես հագեցած չէր: Արդեն ավագ դպրոցում սովորելուց և տեխնիկական գիտելիքներ ստանալուց հետո Դեյվիդը ստեղծեց պրոթեզի ամբողջական տարբերակը:

Դեյվիդը պատմում է, որ կոնստրուկտորի մասերը սեղմվում  են ձեռքը շարժելիս, և նա կարողանում է վերցնել թեթև առարկաներ:

Կարդացեք նաև

«Այն, ինչ նախկինում խաղալիք էր, հիմա իրականացնում է իմ երազանքը»,- պատմել է Ագիլերը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս