Բաժիններ՝

Հայաստանի կենդանիները. Անասունների թիվը երկրում նվազել է, Երևանում` աճել

Ընդհանուր առմամբ, 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում առկա է եղել 1 մլն 427 հազար գլուխ ընտանի կենդանի։

Խոշոր եղջերավոր կենդանիների ընդհանուր գլխաքանակը 590 585 է, որից կովերը՝ 266 815 գլուխ։

Խոզերի գլխաքանակը 166 757 է, ոչխարներինը՝ 637 978, այծերինը՝ 22 081, ձիերինը՝ 10 049։

Ինչ վերաբերում է գյուղատնտեսական նշանակության թռչուններին, ապա 2018 թվականի հունվարի մեկին Հայաստանում դրանց թիվը կազմել է 2 մլն 233.8 հազար գլուխ, որից 998 հազարը՝ ածան հավեր։

Ի դեպ, նախորդ տարվա հետ համեմատությունները դիտարկելիս մի ուշագրավ օրինաչափություն է նկատվում. մարզերում և ընդհանուր հանրապետության կտրվածքով գլխաքանակը նվազել է, մայրաքաղաքում՝ աճել։

Այսպես, 2017 թվականի հունվարի 1-ի համեմատ՝ խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը նվազել է շուրջ 10%-ով (գլխաքանակները նվազել են բոլոր մարզերում)։ Իսկ  Երևանում այս կենդանիների թիվն աճել է 7.8%-ով և կազմել 3 342 գլուխ։

Խոզերի դեպքում տարբերությունն ավելի ակնհայտ է։ Հանրապետության կտրվածքով խոզերի գլխաքանակը նվազել է 5%-ով, իսկ մայրաքաղաքում աճել 37.7%-ով։ Հունվարի 1-ի դրությամբ Երևանում հաշվառվել է 14.4 հազար գլուխ խոզ, ինչը ավելի շատ է, քան Արագածոտնի, Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում։ Այս տվյալների վրա հիմնվելով՝ կարելի է պնդել, որ մայրաքաղաքում մեծ թափով զարգանում է խոզաբուծությունը։

Ոչխարների թիվը հանրապետությունում նվազել է 8.8%-ով, մայրաքաղաքում՝ աճել 22%-ով և կազմել 6681 գլուխ։

Նույն պատկերն է նաև ձիերի գլխաքանակի գծով. հանրապետության մասշտաբով 5.5% անկում, մայրաքաղաքում՝ 57% աճ։

Միայն այծերն են, որ Երևանում պահանջված չեն։ Հանրապետության մասշտաբով այծերի գլխաքանակը կրճատվել է մոտ 20%-ով, իսկ մայրաքաղաքում ավելի շատ՝ 33.9%-ով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս