ՀՀ ԿԳՆ-ն սահմանել է 2018/19 ուսումնական տարվա անվճար բակալավրի ընդունելության տեղերը
ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից սահմանվել են 2018/19 ուսումնական տարվա ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի անվճար և մասնակի զեղչի առկա ուսուցմամբ բակալավրի ընդունելության տեղերը:
Ինչպես տեղեկացնում է e-draft իրավական ակտերի, նախագծերի հրապարակման միասնական կայքը,պետության կողմից ուսանողների համար ընդհանուր 2743 անվճար տեղ է տրամադրվելու, իսկ մասնակի զեղչի կիրառմամբ՝ 19 հազար տեղ:
ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն ուսումնական հաստատություններին (այդ թվում՝ նաև «Արարատյան բակալավրիատ» ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների շրջանավարտներին և ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետին հատկացված տեղերը) 1619 անվճար տեղ է տրամադրվելու, սփյուռքահայ ուսանողներին` 70, միջպետական համաձայնագրերի շրջանակներում ընդունվողներին` 13 տեղ, իսկ Արցախի Հանրապետությանը հատկացված նպատակային տեղերը կազմում է 60:
ՀՀ պաշտպանության նախարարությանը տրամադրվելու է 278 տեղ, իսկ նախարարությանը հատկացվող նպատակային ընդունելության տեղերը կազմում է 500 (նշված 500 տեղերից 150 տեղի ֆինանսավորումը կատարվելու է ՀՀ ՊՆ միջոցների հաշվին):
Ամենից շատ տեղերը հատկացվելու են Երևանի պետական համալսարանին` 339 տեղ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանին` 259, Հայաստանի ազգային ագրարային համալսարանին 119 տեղ, իսկ Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին` 91 տեղ:
Պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ
ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանին հատկացվելու է 150 տեղ, ՀՀ ՊՆ Մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանին 70 տեղ, իսկ օտարերկրյա այլ ռազմաուսումնական հաստատություններ 58 տեղ: