Վրաստանն աշխարհի ամենադժբախտ 30 երկրների շարքում է
Մարտի 20-ին՝ «Երջանկության միջազգային օրը», անցկացվել է «Երջանկության վարկանիշ» հետազոտությունը: Ըստ aliq.ge-ի՝ աշխարհի 156 ամենաերջանիկ երկրների վարկանիշում Վրաստանը 128-րդն է:
Երջանկության մակարդակը չափվում է մի շարք այնպիսի չափանիշներով, ինչպիսիք են կյանքի սպասումները, դժվար իրավիճակներում սոցիալական աջակցությունը, որոշումների ընդունման ազատությունը և այլն։
Նախորդ տարվա համեմատ՝ Վրաստանի ցուցանիշը նվազել է երեք աստիճանով. այժմ Վրաստանը գտնվում է Եթովպիայի եւ Հայաստանի միջեւ: Ինչպես նշվել է ուսումնասիրության մեջ, 2008-2010 թթ. համեմատ, երկրի երջանկության մակարդակն այժմ ավելի բարձր է:
Հետազոտությունը հատուկ պատրաստվել է ՄԱԿ-ի համար։