Բաժիններ՝

Բոլոր ուժերս ներդնելու եմ Հայաստանի հավաքականի հետ հաջողությունների հասնելու համար. Բրիասկո-Բալեկյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորեկ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը պատրաստ է ողջ ուժերը ներդնել Հայաստանի ազգային թիմի հաջողության համար:

«Ընտանիքիս անդամների հետ խորհրդակցելուց հետո որոշում կայացրեցի միանալ Հայաստանի հավաքականին: Իմ ամբողջ ընտանիքը սերտ կապված է Հայաստանի հետ: Պապիկս մի քանի տարի առաջ եղել է Հայաստանում և ինձ պատմել է երկրի մասին: Նայել եմ Հայաստանի հավաքականի խաղերը: Շատ զգացված եմ երկրպագուների նման ջերմ ընդունելության համար: Ողջ ուժերս ներդնելու եմ Հայաստանի հավաքականի հետ հաջողությունների հասնելու համար»- Բալեկյանի խոքերը մեջ է բերում ՀՖՖ-ն:

Բրիասկո-Բալեկյանն առաջին անգամ է հրավեր ստացել Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից: Բրիասկոն ծնվել է 1996 թվականին: 22-ամյա ֆուտբոլիստը հանդես է գալիս կենտրոնական հարձակվողի դիրքում: Ֆուտբոլիստի հասակը 182 սմ է: Երկու մրցաշրջանի ընթացքում Բրիասկոն «Ատլետիկո Ուրական»-ի կազմում, ընդհանուր առմամբ, խաղացել է 1644 րոպե (23 խաղ) և դարձել 4 գոլի հեղինակ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն արտերկրում հանդես եկող 13 ֆուտբոլիստի է հրավիրել՝ ընկերական խաղերին մասնակցելու համար:

Մարտի 24-ին ժամը 18:00-ին Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հայաստան-Էստոնիա ընկերական հանդիպումը, իսկ մարտի 27-ին՝ ժամը 19:00-ին՝ նույն մարզադաշտում՝ Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս