Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդում» դժգոհ են, որ Մոուրինիոն քննադատում է Շոուին

«Մանչեսթեր Յունայթեդում» շարունակում է զարգանալ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի և պաշտպան Լուկա Շոուի հարաբերությունների վատթարացման պատմությունը:

The Telegraph-ի տվյալներով՝ թիմի լիդերները դժգոհ են, որ Մոուրինիոն անտեղի քննադատում է Շոուին: Թիմի լիդերներից շատերը ցանկանում են հանդիպել և խոսել Մոուրինիոյի հետ՝ համարելով նրա պահվածքն անթույլատրելի:

Մյուս կողմից՝ ակումբի ղեկավարությունը կարծում է, որ Մոուրինիոն վնասում է Շոուի հեղինակությանը, ինչի արդյունքում ֆուտբոլիստի արժեքը կարող է նվազել: Նշենք, որ վերջին շրջանում շատ է խոսվում նաև այն մասին, որ Մոուրինիոն լրջորեն վիճել է Զլատան Իբրահիմովիչի և Պոլ Պոգբայի հետ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս