Բաժիններ՝

Հարվի Վայնշտեյնի ընկերությունն իրեն սնանկ է հայտարարել

Սկանդալային համբավ ձեռք բերած պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին պատկանող Weinstein Company (TWC) ընկերությունը հայտարարել է սնանկացման մասին: Ինչպես հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով CNBC հեռուստաալիքին, ընկերությունում հայտարարել են, որ պատրաստ են ակտիվները վաճառել Lantern Capital ընկերությանը:

Variety հրատարակության աղբյուրների տվյալներով՝ Lantern Capital-ը կարող է Weinstein Company-ի ակտիվների համար վճարել 300-ից մինչեւ 450 միլիոն դոլար։ Ավելի վաղ ներդրողները՝ ամերիկացի ձեռնարկատեր Մարիա Կոնտրերաս Սվիթի գլխավորությամբ, հայտարարել էին 500 միլիոն դոլարով ընկերությունը գնելու պատրաստակամության մասին, սակայն վերջին պահին հրաժարվել են գործարքից:

Հարվի Վայնշտեյնը ամերիկյան կինոյի առավել ազդեցիկ գործիչներից մեկն էր համարվում մինչեւ անցյալ տարվա հոկտեմբերը, երբ New York Times թերթը եւ New Yorker հանդեսը նյութեր հրապարակեցին նրա անառակ սեռական վարքի մասին:

Դրանից հետո ավելի քան 80 կանայք պրոդյուսերին մեղադրեցին հետապնդումների եւ բռնաբարությունների մեջ:

Նրանց թվում, ովքեր հայտարարել են Վայնշտեյնի ոտնձգությունների մասին, աշխարհահռչակ դերասանուհիներ Անջելինա Ջոլին է, Էշլի Ջադը, Սելմա Հայեքը, Ումա Թուրմանը եւ Գվինեթ Փելթրոուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս