Բաժիններ՝

Փարիզի Նկարի սալոնում կներկայացնեն Պիկասոյի և Կանդինսկու գործերը

Փարիզի Նկարի սալոնում (Salon du Dessin), որը Բրոնյար պալատում կանցկացվի մարտի 21-ից մինչեւ 26-ը, հավաքորդներին ու արվեստի երկրպագուներին կներկայացվեն Պաբլո Պիկասոյի, Վասիլի Կանդինսկու, Կլոդ Մոնեի, Գուստավ Դորեի եւ բազմաթիվ այլ վարպետների ստեղծագործությունները։

Թվով 27-րդ համաժողովի շրջանակներում Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Շվեյցարիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի եւ այլ երկրների 39 պատկերասրահներ կցուցադրեն անվանի նկարիչների հեղինակային գրաֆիկան Վերածննդի դարաշրջանից մինչեւ 20-րդ դար:

Ստուգատեսի կազմակերպիչների խոսքով՝ թղթի վրա արված աշխատանքների գները տատանվում են մի քանի հազարից մինչեւ մի քանի միլիոն եվրո: Սալոնը վաղուց է իրեն դրսեւորել որպես հեղինակավոր հարթակ. Ցուցադրորդների մեծ մասն այստեղ են ժամանում արտասահմանից, դրա այցելուների թվում ոչ միայն հավաքորդներ են, այլեւ կուրատորներ, իսկ Սալոնի պատվավոր հյուրեր են դառնում առաջատար թանգարանները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս